26.12.2013|
13:39
Վերջին օրերին բոլորը սպասում են, թե ինչպես է ընդդիմությունը մանդատները վայր դնել-չդնելու երկընտրանքից գլուխ հանելու: Այս որոշումը, կարծես, միանշանակ չի ընկալվում խորհրդարանական այս չորս ուժերի կողմից, ինչը կանխատեսելի էր: Նախ, այն պատճառով, որ յուրաքանչյուր խմբակցությունում կան առանձին խաղացողներ, որոնք շատ հաճախ միևնույն տեսակետը չունեն անգամ իրենց խմբակցության ղեկավարի հետ: